Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է մահացել
Օկուպացված Արցախի Սանասար շրջանում գործող Ադրբեջանի այսպես կոչված զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել հրազենի կրակոցի հետևանքով ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Մուրադ Ֆուադ օղլու Հասանովի մահվան մասին:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Գերատեսչությունից նշել են, որ տվյալների հիման վրա շրջանային զինվորական դատախազության և դատաբժշկական փորձաքննության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են փորձաքննություններ։ Գործով նախաքննությունը շարունակվում է: