Հարավային Կորեան մասնագետներ կուղարկի Ուկրաինա
Հարավկորեական Yonhap գործակալությունը, վկայակոչելով կառավարական աղբյուրին, հայտնում է, որ իշխանությունները գնահատում են իրենց ռազմական մասնագետներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Այս մասին գրել է նաև BBC-ն:
Նշվում է, որ նրանք պետք է օգնեն Ուկրաինայի զինված ուժերին վերլուծել Հյուսիսային Կորեայի մարտավարությունը, ինչպես նաև թարգմանել հարցաքննությունների ժամանակ հյուսիսկորեացի գերիների խոսքերը:
Նշվում է նաև, որ այս ամենից զատ մի շարք այլ ռազմական հարցերում հարավկորեացիները ևս ցանկանում են օգնել Ուկրաինային: