Եթե կանոնակարգը վավերացնենք՝ դրա ռիսկը ո՞րն է․ Ռուբեն Ռուբինյանը չի հասկանում (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նորմալ է համարում այն, որ Ադրբեջանը կարող է չվավերացնել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը: Դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ նա նկատեց, որ «ռիսկ չկա»։
«Ասում եք` «բա որ Ադրբեջանը չվավերացնի», է, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ չի մտի, ի՞նչն է խնդիրը»,- ասաց նա:
Ռուբինյանի խոսքով` եթե Հայաստանն այսօր վավերացնի կանոնակարգը, հետո պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում` համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած:
«Հարց եմ տալիս` հիմա մենք վավերացրեցինք, ասենք թե, Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: