Իրանն զգուշացրել է ԱՄՆ-ին
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մեղսակից կլինի Թեհրանի դեմ Իսրայելի ցանկացած ագրեսիայի:
«Միացյալ Նահանգները լիովին պատասխանատվություն է կրելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի կողմից ագրեսիայի ցանկացած ակտ հրահրելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային, միջազգային խաղաղության և անվտանգության համար աղետալի հետևանքների համար»,- ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում։
Իրանի առաքելությունը Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Իրանի դեմ Իսրայելի անօրինական ռազմական ագրեսիայի բացահայտ աջակցության մեջ:
Նամակում Իրանի առաքելությունը կոչ է արել Անվտանգության խորհրդին միանշանակ դատապարտել այս անխոհեմ սադրանքը և ԱՄՆ-ից պահանջել օգտագործել իր նշանակալի ազդեցությունը Իսրայելին ստիպելու անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում և հարձակումները Լիբանանում։