Հայտնի են Ռուսաստանի և Բելառուսի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի մանրամասները
Ռուսաստանի և Բելառուսի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը պարունակում է ինքնիշխանության սպառնալիքի դեպքում գործողությունների ընթացակարգ: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։
«Դաշնակցային հարաբերությունների ոգով մենք ելնում ենք նրանից, որ Միութենական պետության արտաքին սահմանները կազմում են մեկ պաշտպանական տարածք»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ համաձայնագիրը ներառում է նաև դրույթներ՝ կապված Ռուսաստանի տակտիկական միջուկային զենքի Բելառուսի տարածքում տեղակայելու շուրջ:
«Բացի այդ, ակտիվ աշխատանք է տարվում Մինսկի հետ այս փաստաթղթի տեքստերը և Միութենական պետության անվտանգության նոր հայեցակարգը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Միութենական պետության անվտանգության հայեցակարգը փաստաթուղթ է, որը գնահատում է աշխարհաքաղաքական իրավիճակի բարդ փոփոխությունները և Միութենական պետության դերը աշխարհի ձևավորվող ռազմաքաղաքական ճարտարապետության մեջ»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել դեկտեմբերի 8-ին։