Էրդողանն ու Պուտինը BRICS-ի գագաթնաժողովին կարող են տապալել ԱՄՆ-ի ծրագրերը
Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կարող են Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ վարել, ինչի արդյունքում կարող են ոչնչացնել ԱՄՆ պլանները Սիրիայում և արագացնել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական Vatan «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ BRICS-ի հետ այս կամ այն ձևով համագործակցել ցանկացող պետությունների թիվը հասել է 34-ի, ասոցիացիայի գագաթնաժողովը Կազանում կլինի երբևէ անցկացված արտաքին քաղաքական ամենախոշոր միջոցառումը Ռուսաստանում։
Ուշակովը նաև հաստատել է, որ Թուրքիան հայտ է ներկայացրել BRICS-ին լիարժեք անդամակցելու համար, դիմումը քննարկման փուլում է։ Էրդողանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։