Արևմուտքը Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ. Իվանիշվիլի
Արեւմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ:
Այս մասին հայտարարել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Երբ արևմտյան մի երկրի բարձրաստիճան պաշտոնյան նման խոսակցություն ունեցավ Ղարիբաշվիլիի հետ, Իրակլին հարցրեց. Բայց դուք պատկերացնում եք՝ քանի՞ օր կարող ենք պայքարել, քանի՞ օր կարող ենք դիմակայել: Նրանք ասացին. «Երևի երեք-չորս օր»: Նա ասաց. «Իսկ այդ երեք-չորս օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրան պատասխանեցին. «Դուք երեք-չորս միլիոն եք։ Երեք-չորս օրում բոլորին չեն սպանի։ Ապա դուք կարող եք սկսել պարտիզանական շարժում անտառում: Մենք ձեզ կօգնենք, դուք կպայքարեք»,- ասել է Իվանիշվիլին։