Հյուսիսային Կորեան հերքում է Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին լուրերը
Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին լուրերը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հայտարարությունը։
«Մեր պատվիրակությունը հարկ չի համարում մեկնաբանել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին անհիմն լուրերը, որոնց նպատակն է արատավորել ԿԺԴՀ-ի հեղինակությունը և խաթարել երկու ինքնիշխան պետությունների օրինական, բարեկամական հարաբերությունները»,- ասել է պաշտոնյան։
Սա ԿԺԴՀ-ի առաջին պաշտոնական արձագանքն է այն բանից հետո, երբ հարավկորեական հետախուզությունը հայտնել է Հյուսիսային Կորեայի՝ Ուկրաինայում մարտերին մասնակցելու համար մոտ 12 հազար զինվոր ուղարկելու որոշման մասին։