Եթե միջազգային ասպարեզում հավասարակշռություն չհաստատվի,աշխարհին սպառնում է տոտալ պատերազմ․ Մեդվեդև
Եթե միջազգային ասպարեզում հավասարակշռություն չհաստատվի, աշխարհին սպառնում է տոտալ պատերազմ և մարդկության ոչնչացում: Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևը ասել է, որ 160 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել, և Ռուսաստանին պետք է կամ թուլացնել Արևմուտքը մինչև ԱՄՆ-ի փլուզում, կամ, առնվազն, լիարժեք հակակշիռ ստեղծել Ամերիկային․
«Չէ որ ուժերի նման հավասարակշռության այլընտրանքը տոտալ պատերազմն է մինչև մարդկության լիակատար ոչնչացում։ Առանց հավասարակշռության աշխարհն այսօրվա պայմաններում նույնիսկ տասնյակ տարի չի տևի։ Եթե Արևմուտքը չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, վերջն եկել է։ Եվ սա այն իրավիճակը չէ, երբ մեկի մահը կնշանակի մյուսների հաղթանակ», - նշել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը։