ԵՄ երկրները ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման շուրջ քննարկումներ կունենան․ Politico
ԵՄ երկրները ցանկանում են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման շուրջ քննարկումները վերսկսել հունվարին, երբ ավարտվի Եվրամիությունում Հունգարիայի նախագահության ժամկետը, հայտնում է Politico-ն։
Աղբյուրը գրում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշումը նյարդայնացնում է եվրոպացի պաշտոնյաներին: Նրանց խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթում կենտրոնական տեղ է հատկացվելու էներգետիկային և Ռուսաստանից գազի ներկրման արգելափակմանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը հայտարարել էր՝ արդեն կարող են հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ պատրաստել, սակայն այն մինչև տարեվերջ ընդունելը դժվար կլինի ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության պատճառով: