Ազգային հավաքականի ֆան շարժումների անդամները Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը (տեսանյութ)
«ՖԱՖ», «Կարմիր Արծիվներ», «Սեկտոր 18», «ԱԼՖԱ», «Սև Հովազներ», «Սաութ Վեսթ Ուլտրաս» ֆան շարժումների անդամները ՀՖՖ-ի դիմաց պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«FAF-ի և հայկական բոլոր ֆան ակումբների հայտարարություն-ուղերձը, առաջիկա մեր անելիքները, ազգային հավաքականը, ծակ ու ցեխոտ գնդակի ակցիան»,- նշվում է տեսանյութին կից տեքստում:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել և հայտնել, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: