Իրանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելից միջուկային օբյեկտներին ուղղված սպառնալիքների մասին
Իրանը պաշտոնապես բողոքներ է ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին աճող սպառնալիքների վերաբերյալ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանն այդ սպառնալիքները դիտարկում է որպես միջազգային հանրության անվտանգությանը սպառնացող վտանգ և այդ կապակցությամբ գրավոր բողոք է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին», - ասել է Բաղային:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքն անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքին։