Իսրայելը խոշոր հրթիռային հարձակում է իրականացնելու Իրանի վրա. The Times
Իսրայելը զորավարժություններ է անցկացրել Իրանի վրա լայնածավալ հրթիռային հարձակման համար: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով հոկտեմբերի 15-16-ի ամերիկյան արբանյակային հետախուզության տվյալներին:
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցել են առնվազն 16 օդային հրթիռ, 40 «օդ-երկիր» հրթիռ և տանկեր:
Հրատարակության համաձայն՝ զորավարժությունների մասշտաբները համապատասխանում էին սեպտեմբերին Իսրայելի կողմից Եմենում հութի ապստամբների թիրախներին հասցված հարվածներին։
Նշվում է, որ հստակություն չկա, թե ինչ թիրախներ կարող է խոցել Իսրայելն Իրանում: