«Աերոֆլոտ Օփեն 2016». 3-րդ տուրի արդյունքները
Երեկ տեղի ունեցան «Աերոֆլոտ Օփենի» երրորդ տուրի պարտիաները:
Գլխավոր՝ «A» մրցաշարում հանդես եկող Տիգրան Լ. Պետրոսյանը պարտվեց Եվգենի Նայերին, ով այժմ վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, պարտություն կրեց նաև Հայկ Մարտիրոսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Գրիգորի Օպարինի հետ:
«B» մրցաշարում հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Լևոն Բաբուջյանը: 3 տուրից հետո այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, իսկ 2,5-ական միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը և Տիգրան Հարությունյանն ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
«C» մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեց Արթուր Դավթյանը: