Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավարի այցի նպատակը ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է։
CNN-ի փոխանցմամբ՝ Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու Ուկրաինային զենք մատակարարելու հարցերը: