ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Կիևի անվտանգության լավագույն երաշխիքի մասին
Կիևի ռեժիմը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և նրա քաղաքացիների անվտանգության համար:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Ուկրաինայի անվտանգությունը չպետք է շփոթել Կիևի ռեժիմի բարեկեցության հետ, որն ինքնին անվտանգության սպառնալիք է ներկայացնում երկրի և նրա քաղաքացիների համար»,- պարզաբանել է նա։
Դիվանագետի խոսքերով, Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը վերադարձն է իր պետականության ակունքներին, չեզոք ոչ դաշնակցային, առանց միջուկային կարգավիճակի, էթնիկ ռուսների, ռուսալեզու քաղաքացիների իրավունքների հարգումն ու ռուսների պաշտպանությունը։ Ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզվական, կրթական իրավունքների հարգումը»,-նշել է դիվանագետը: