Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Բեյրութին
Իսրայելը լայնածավալ ավիահարվածներ է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։
Իսրայելի ռազմաօդային ուժերը առնվազն երեք ծանր հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ինքնաթիռները գրոհել են Հարեթ Հրեյք թաղամասը։ Զոհերի և վիրավորների հստակ թվի մասին դեռևս տեղեկություն չկա: