Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Հասարակություն

Ճաքած պատեր, գարշահոտություն, վնասված հոսանքալարեր․ Երևանի թիվ 188 դպրոցի ծնողական համայնքն ահազանգում է (լուսանկարներ)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Գ․ Չաուշի անվան 188 դպրոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ 

Ներկայացնում ենք ծնողական համայնքի ներկայացուցիչ Ալինա Համբարձումյանը գրառումը։

Նա Facebook–յան իր էջում տեղադրել է անմխիթար վիճակում գտնվող դպրոցի լուսանկարները՝ հորդորելով պատկան մարմիններին հնարավորինս կարճ ժամանակում լուծում տալ խնդրին։

Ստորև ներկայացնում ենք Համբարձումյանի գրառումն առանց փոփոխությունների․

«Հարգելի´ պատասխանատուներ,

Ես՝ որպես Գ.Չաուշի հարյուր ութսունութ դպրոցի ծնողական համայնքի ներկայացուցիչ, խնդրում և պահանջում եմ յուրաքանչյուրիցդ լինել պատասխանատու ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։ 

Դպրոց են հաճախում շուրջ 950 աշակերտ,ըստ կրթական որակի՝դպրոցը համարվում է լավագույնը Աջափնյակ համայնքում։ Դպրոցը գտնվում է վթարային վիճակում,որը կփաստի ներքևում տեղադրված նկարները։ 

Միթե հետպատերազմյան երկրում, Երևանի սրտում պետք է լինի այս աստիճան անմխիթար վիճակում գտնվող կրթական կառույց,որի դահլիճը համարվում է նաև ապաստարան, բայց վերջինիս պատերն այնքան են ճաքել,որ դրսի լույսը ներս է թափանցում։ 

Դպրոցը չունի կոյուղի,ամբողջ 16 թաղամասի կոյուղաջրերը անցնում են դպրոցի տակով,որն էլ իր հերթին նպաստում է սողանքների առաջացմանը։

Երեկվա տեղացած անձրևը վերջին ակորդն էր, քանի որ տանիքը, սանհանգույցները ևս գտնվում են անմխիթար վիճակում,անձրևաջրերը լցվել են դասասենյակները, վնասվել են հոսանքալարերը: 

Հենց երեկ, երբ հերթական անգամ մոտեցա դպրոցին երեխաներիս տուն տանելու նպատակով, անմիջապես ականատեսը եղա սարսափելի տեսարանի. դպրոցի մուտքի մոտ գտնվող դիտահորերը լցված էին՝ շրջակայքում տարածելով գարշահոտություն և խայտառակ տեսարան: 

Փաստեմ, որ նմանօրինակ տեսարանները նորություն չեն ծնողներիս համար, որի հետ կապված ամեն անգամ ահազանգել եմ դպրոցի տնօրենությանը, որոնք անում են առավելագույնը իրավիճակը մեղմելու ուղղությամբ: 

Տեղեկացված եմ, որ մինչ 2018թ դպրոցը մտել է հիմնանորոգման ծրագրի մեջ, սակայն անհասկանալի պատճառներով գործընթացը կասեցվել է: 

Խնդրում եմ Ձեր բոլորիդ միջնորդությունը՝ վերոնշյալ իրավիճակի հետ կապված՝ սովորողների և աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար. հնարավորինս կարճ ժամանակահատվածում խնդրին տալ լուծում և իրագործել դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»։ 

Ի դեպ նշենք, որ հոկտեմբերի 17–ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են դասասենյակներ, վնասել հոսանքալարերը, ինչի պատճառով երեխաները անցել են հեռավար ուսուցման։