Լիբանանն անօդաչու թռչող սարքով հարվածել է Նեթանյահուի` Կեսարիայում գտնվող տանը
Անօդաչու թռչող սարքը Լիբանանից արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Կեսարիայի տան ուղղությամբ, սակայն ոչ ոք չի տուժել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Անօդաչու թռչող սարքն է բաց թողնվել վարչապետ Նեթանյահուի` Կեսարիայում գտնվող տան վրա: Ինքը՝ վարչապետը և նրա կինը, տանը չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- ասել է Գենդելմանը: