«Տարածաշրջանի անվտանգության համար» կարևոր է Թուրքիայի հետ համագործակցության ամրապնդումը․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը կրկին ընդգծել է ադրբեջանա-թուրքական համագործակցության կարևորությունը։
««3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում ուրախ էի հանդիպել Թուրքիայի եղբայրական և դաշնակից Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրկին ընդգծվել է ադրբեջանա-թուրքական համագործակցության կարևորությունը մեր տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և մեր տարածաշրջանի անվտանգության ապահովման համար», - նշել Է Ադրբեջանի արտգործնախարարը` X-ի էջում։