Դայակի կողմից դաժանորեն սպանված երեխան ծանր հիվանդ է եղել
Փետրվարի 29-ին Մոսկվայում դաժանորեն սպանված 4-ամյա Նաստյան ծանր հիվանդություն է ունեցել և գամված է եղել սայլակին: Բժիշկները նրան քայլելու նվազագույն շանսեր են տվել:
Փոքրիկի ծնողները՝ Վլադիմիրն ու Եկատերինան, երեխային տարել են Չինաստան և երկարատև բուժման կուրս անցել, իսկ հիմա գումար էին հավաքում բուժումը Գերմանիայում շարունակելու համար:
Ընտանիքը Մոսկվա է եկել շրջաններից մեկից, ապրում էր վարձակալած բնակարանում: Ծնողներից երկուսն էլ աշխատել են, որպեսզի կարողանան գումար հավաքել:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին համացանցում լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում դայակը դլխատել է 4 ամյա աղջկան և նրա գլուխը ձեռքին շրջում է քաղաքի փողոցներում: