Կիմ Չեն Ընը ստուգել է Հյուսիսային Կորեայի բանակի մարտունակությունը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել Հարավային Կորեայի հետ միավորվելու անիրատեսական և անօգուտ գաղափարը «դուրս նետել գլխից»:
Այս մասին հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Այդ մասին հանրապետության ղեկավարը հայտարարել է Կորեայի ժողովրդական բանակի երկրորդ կորպուսի հրամանատարություն այցելելիս։
ԿԺԴՀ ղեկավարն այցելել է հրամանատարական շտաբ, լսել հակառակորդ ուժերի գտնվելու վայրի մասին կորպուսի հրամանատարի զեկույցը և ստուգել մարտական պատրաստության մեջ մտած ենթակա բրիգադների պատրաստվածությունը։