Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ գրոհել է 135 անօդաչու թռչող սարքերով
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռադիոինժեներական զորքերը հայտնաբերել են 135 ռուսական անօդաչու թռչող սարքեր։
Օդեսայի, Սումիի, Չերկասի, Կիևի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Ռիվնեի, Խարկովի, Խերսոնի, Վոլինի և Վիննիցայի շրջանների ՀՕՊ համակարգերը խոցել են ռուսական 80 անօդաչու թռչող սարք։
44 ռուսական անօդաչու թռչող սարքեր կորել են ռադարներից, երկուսը թռել են Բելառուս, իսկ 10 անօդաչու թռչող սարք գտնվում է Ուկրաինայի կենտրոնական շրջանների օդային տարածքում։
Գործողությունը շարունակվում է, և տեղեկատվությունը թարմացվում է, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։