Հայտնի է ՀԱՄԱՍ շարժման նոր ղեկավարի անունը
Իսրայելական բանակի կողմից սպանված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի իրավահաջորդի անունը արդեն հայտնի է:
Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրա ժամանակավոր իրավահաջորդը կլինի 68-ամյա Խալեդ Մեշալը: Հաղորդվում է նաև, որ մի շարք արաբական կայքեր զուգահեռաբար նշում են նաև այլ անուններ, սակայն ամենահավանական թեկնածուն հենց Խալեդ Մեշալն է, ով ունի նաև մեծ հեղինակություն: