«Հեզբոլլահը» սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ
Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարեց, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։
«Հրամանատարության հրահանգների հիման վրա Իսլամական դիմադրության օպերատիվ շտաբը հայտարարում է Իսրայելի դեմ դիմակայության սրման նոր փուլի անցնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առճակատման նոր փուլի իրադարձությունները կզարգանան առաջիկա օրերին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսլամական դիմադրությունը շարունակում է անձնակազմի և տեխնիկայի կորուստներ պատճառել իսրայելական բանակին հարավային Լիբանանի ճակատային գծում։
«Իսլամական դիմադրության մարտիկների դիտարկումների համաձայն՝ հակառակորդի կորուստները հասել են մոտ 55 զոհի և ավելի քան 500 վիրավորի, ոչնչացվել են 20 տանկ, չորս ռազմական մեքենա, զրահափոխադրիչ և զրահատեխնիկա, ինչպես նաև երկու «Հերմես-450» անօդաչու թռչող սարքեր», - ասվում է Հեզբոլլահի հայտարարության մեջ: