Էրդողանը կընդունի «3+3» հարթակի երկրների արտգործնախարարներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ընդունել Ստամբուլում տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպմանը մասնակցող դիվանագետներին։
Այս մասին նշել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Haber Global-ին տված հարցազրույցում։
«Ստամբուլում մենք կհանդիպենք Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի մեր գործընկերներին։ Ակնկալվում է, որ պարոն նախագահը նույնպես կընդունի մեզ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: