Քրդերը պայթեցրել են թուրք զինվորներին
Թուրքիայում հերթական ահաբեկչական հարձակումն է իրականացվել։ Տեղեկացնում է azadliq.az կայքը։
Թուրքիայի հարավարևելյան Մարդինի շրջանի Նուսայբին բնակավայրում քուրդ զինյալները պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան մոտեցրել են թուրք զինվորներին և պայթեցրել։ Մեքենան ամբողջովին լցված է եղել պայթուցիկով։ Մոտենալու պահին պայթեցվել է։ Զոհվել են մեքենայում գտնվող քուրդ զինյալները և 2 թուրք զինվոր։ 14 թուրք զինվոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։