Ռյուտեն խոստացել է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի 33-րդ կամ 34-րդ անդամը
Ուկրաինան ի վերջո կմիանա ՆԱՏՕ-ին: Ամենայն հավանականությամբ նա հաջորդ երկիրը կլինի դաշինքին միացող, որում այժմ ներառված է 32 երկիր։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Bloomberg-ը։
«Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա մենք որոշեցինք Վաշինգտոնում։ Սա ամանակի հարց է»,- լրագրողներին ասել է նա:
Նրա խոսքով Ուկրաինան կդառնա 33-րդ անդամը։ Միևնույն ժամանակ, նա չբացառեց, որ որևէ այլ երկիր կարող է ավելի շուտ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քան Ուկրաինան:
Ռյուտեն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի շարունակական աջակցության վրա: