Իսրայելը կարող է մոտ օրերս հարվածել Իրանին. Washington Post
Իսրայելը կարող է մոտ օրերս հակահարված տալ Իրանին հրեական պետության վրա հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ իսրայելցի պաշտոնյաներին հղումով։
Նրանց խոսքով՝ դեռ վերջնական որոշում չկա, թե Իսրայելն ինչ թիրախներ կընտրի Իրանի վրա հարձակվելու համար։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հոկտեմբերի 16-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Իսրայելի հարվածը նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Նրանց տվյալներով՝ Իսրայելի հարձակման պլանն արդեն լիովին պատրաստ է, և Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Վաշինգտոնին վստահեցրել է, որ գործողությունը սահմանափակվելու է ռազմական նպատակներով և չի տարածվի նավթի կամ միջուկային օբյեկտների վրա։
Հոկտեմբերի 15-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել էր, որ Իրանի վրա շուտով հարձակվելու է, և դա կլինի ճշգրիտ և մահացու պատասխան։