Հյուսիսային Կորեան դադարեցրել է տրանսպորտային կապը Հարավային Կորեայի հետ
Տարածքային սահմանազատման քաղաքականության շրջանակներում ԿԺԴՀ-ն ամբողջությամբ խզել է տրանսպորտային կապը Հարավային Կորեայի հետ։
Այս մասին հայտնում է հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալությունը։
Ըստ KCNA-ի՝ ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ ոչնչացրել է 60 մետր ճանապարհներ և երկաթուղիներ Գանգվոն նահանգի Գոսոնգ շրջանի Գամհո գյուղում և Կաեսոն քաղաքի Պանմուն շրջանի Տոնգնե գյուղում:
Այս գործողությունները կատարվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ ԿԺԴՀ իշխանությունները Հարավային Կորեան բնորոշում են որպես «բացարձակ թշնամական պետություն» և նշում, որ իրավիճակը հասել է անկանխատեսելի պատերազմի շեմին՝ թշնամական ուժերի ռազմաքաղաքական լուրջ սադրանքի պատճառով։
«Այս միջոցառումների արդյունքում ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև կապի երթուղին խզվել է»,- հայտնում է KCNA-ն: