Փաշինյանին անհանգստացնում է սելեկտիվ աբորտների խնդիրը (տեսանյութ)
Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե օրեր առաջ տեղեկանք է կարդացել, որտեղ հետևյալ արձանագրումն է եղել՝ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիր կլինի, որը վերարտադրողական պոտենցիալի վրա էական նեգատիվ ազդեցություն կունենա։
«Մենք պետք է գիտակցենք այս խնդիրների լրջությունն ու խորությունը»,- նշեց նա։