Հունաստանում փախստականների թիվը հասել է 32 հազարի
Հունաստանի տարածքում ներկայումս փախստականների թիվը հասել է 32 հազար մարդու: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
6,5 հազար փախստական այժմ գտնվում է կղզիներում, մոտ 25 հազար` երկրի մայրցամաքային հատվածում, նրանցից 11,5 հազարը խմբվել են Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին:
Սպասվում է, որ այսօր Հունաստանի վարչապետ Ալեքսիսի Ցիպրասը` երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, կհրապարակի փախստականների հետ կապված իրավիճակի կարգավորման հետագա ծրագիրը:
Վերջին 10 օրում Հունաստանից Մակեդոնիա է հասել 1,2 հազար փախստական: Սահմանափակումները կապված են ԵՄ-ի իշխանությունների` ներքին սահմաններով մուտքի թույլտվությունների խստացման հետ: