Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտինի առողջության մասին
Վլադիմիր Պուտինն առողջական խնդիրներ չունի, իսկ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում նրա պարբերական հետազոտությունները ընդամենը ստանդարտ բժշկական հետազոտություն են։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը վերաբերում է պարբերական բժշկական հետազոտություններին»,- ասել է նա։
Հոկտեմբերի 16-ին կառավարության հետ հանդիպմանը Պուտինը նշել էր, որ պարբերաբար բուժզննում է անցնում Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Այս մասին նա ասաց հանրապետության ողջ տարածքում իրականացվող սեզոնային գրիպի դեմ պատվաստումների քննարկման համատեքստում։ Նախագահը նշել է, որ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստումների համար օգտագործել տեղական դեղամիջոցներ։