Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Լաթաքիա նավահանգստին
Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա նավահանգստային քաղաքին:
Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
Նշվում է, որ պատճառվել է զգալի վնաս։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնում է, որ հարձակումն իրականացվել է զենքի պահեստի վրա։
Հաղորդվում է, որ դրա մեջ գտնվող բոլոր հրթիռները պայթել են։ Ենթադրվում է, որ պայթյունից քիչ առաջ իրանական «մարդասիրական օգնությամբ» ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաթաքիայում: