Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Մամուլ

Իշխանությունը հավերժ պահելու համար ԸՕ են փոխում

«Հրապարակ»-ը գրում է․

Առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ իշխանություններն Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ փոխելու գործընթաց են սկսել, նախագծի շուրջ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել։ Առաջարկվող փոփոխություններն ընդդիմության մոտ կասկածներ են առաջացրել, որ դրանք մեկ նպատակ են հետապնդում՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցանկացած գնով պահել-պահպանել իշխանությունը եւ կորցնելու վտանգ զգալու դեպքում օրենքով կանխարգելիչ միջոցառումներ է ուզում նախատեսել։

Այս նպատակով հիմնովին ուզում են փոխել արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացման կարգը․ «Սահմանադրությունը, ինչպես նաեւ ԸՕ-ն արգելում են ընտրությունների նշանակումն ու անցկացումն արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում։ Օրենքով կարգավորված չեն, սակայն, այն դեպքերը, երբ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվում է ընտրություններ նշանակվելուց հետո կամ քվեարկության օրվանից հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Ինչպես նաեւ հստակ չէ ընտրական գործընթացի ընթացքի կարգավորումը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»: Իշխանությունն այսպիսի հիմնավորում է ներկայացրել, թե ինչու է նշված հոդվածը հիմնովին փոխում: Սակայն օրենքի բացը շտկելու քողի ներքո նոր հիմքեր են առաջարկում` մեկ տասնյակից ավելի կետերով լրացնում են հոդվածը, որպեսզի անցանկալի զարգացումների դեպքում կարողանան արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել եւ դադարեցնել ընտրական գործընթացը` անգամ քվեարկության ավարտից հետո․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր ԱԺ կազմավորումը, ավագանու ձեւավորումը կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է գնահատում.  «Ռազմական եւ արտակարգ դրությունների ժամանակ նման մանրակրկիտ լուծումների առաջարկումը ոչ միայն Սահմանադրության հետ է խնդիրներ առաջացնում, այլեւ՝ հիմնավոր կասկածներ, որ իշխանությունը հավերժ պահելու համար կարող են արհեստական իրավիճակներ ստեղծելով` ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ դրա հենքով պայմանավորված՝ հետաձգել ընտրական գործընթացները։ Նույն Ուկրաինայում Զելենսկին, օգտվելով սահմանադրական կարգավորումներից, հայտարարեց, որ ընտրություններ չեն լինի, այստեղ էլ, փաստորեն, իրավական հիմքեր են ստեղծում, որ ամեն գնով կառչած մնան իշխանության աթոռին։ Բոլոր ժամանակներում արտակարգ եւ ռազմական դրությամբ ընտրական գործընթացը կասեցնելու, դադարեցնելու հիմքեր են ստեղծում՝ ընդհուպ մինչեւ այն պահը, որ պատգամավորները խորհրդարանում երդում են տալիս, ինչը, իմ խորին համոզմամբ, հակասում է Սահմանադրությանը, որովհետեւ ասում է՝ «անցկացնել» բառը նույնականացվում է «քվեարկել» բառի հետ, այսինքն՝ եթե քվեարկության օրը արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, կարող է քվեարկությունը հետաձգելու հիմք դառնալ, բայց ոչ ամբողջ գործընթացը, ինչն իրենք փորձում են անել»։

Առաջարկվող կարգավորումներով՝ ընդհուպ նախատեսում են նոր քվեարկության կազմակերպում, եթե, ասենք, քվեարկության արդյունքները չբավարարեն Փաշինյանին, նա կարող է իրավիճակը սրել, ապա արտակարգ դրություն հայտարարել եւ կասեցնել ընտրությունները, իսկ արտակարգ դրության ռեժիմը դադարելուց հետո նոր քվեարկություն անցկացնել: Ուշագրավ է, որ նոր ընտրություններ նշանակելը պետք է ԿԸՀ-ն պատճառաբանի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր աղմկահարույց որոշումները դնում է այլոց ուսերին: «Այսինքն՝ ամեն պահի կարող են չեղարկել, ասել՝ չեղավ, բերեք խառնենք, նորից խաղանք»,- ասում է պատգամավորը՝ վստահեցնելով, որ այլ խնդրահարույց փոփոխություններ եւս սպասվում են, որոնց կանդրադառնա առաջիկայում։

Ի դեպ, իշխանությունը չի ընդունել ընդդիմության առաջարկը՝ ձեւավորել աշխատանքային խումբ եւ հիմնավոր քննարկել ԸՕ փոփոխությունների փաթեթը, պատճառաբանել են՝ բարեփոխումների փաթեթի առյուծի բաժինը տեխնիկական կարգավորումներին է վերաբերում, ուստի հնարավորինս սեղմ ժամկետներում է պետք փոխել, որ ԿԸՀ-ն մինչեւ հաջորդ ընտրություններն իրագործի այդ փոփոխությունները: Ընդդիմությանն այլընտրանքային առաջարկ են արել՝ առաջին ընթերցումից հետո խումբ ձեւավորել եւ առաջինից երկրորդ ընթերցման համար նախատեսված 2 ամսում քննարկել: Մինասյանն ասում է` այդ տարբերակը նպատակահարմար չէ, որովհետեւ կարճ ժամանակում ոչինչ չեն հասցնի։ 

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը երեկ իշխանության փաթեթը «կրծքով» պաշտպանեց` վստահեցնելով, թե ընդամենը օրենսդրական բացն են կարգավորում․ «Այս կարգավորումները նրա մասին են, որ, Աստված մի արասցե, եթե լինի արտակարգ կամ ռազմական դրություն, սահմանվի, թե ինչ պետք է տեղի ունենան այդ ընտրությունների հետ»։ Հիշենք, որ արտակարգ դրությունն էլ է վարչապետը հայտարարում, ռազմականն էլ, եւ այս կարգավորումների իրական նպատակն ակնհայտ է։