Ադրբեջանում մեղադրել են Հայաստանին ապօրինի հանքարդյունաբերության համար
Հայաստանը չի միացել ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային։ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործում է 26 ընկերություն, որոնց գործունեությունը վնասում է Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի էկոլոգիան։
Այս մասին ասել է Ադրբեջանի «Ձեռնարկատիրության և շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի» ղեկավար Սաբիթ Բագիրովը:
«Հայաստանի հանքարդյունաբերության ապօրինի գործունեությանը թունավորում է Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի էկոլոգիան», -նշել է նա:
Նա նշել է, որ, ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի 153 երկիր օգտվում է անդրսահմանային ջրային ռեսուրսներից։