Իսրայելը հարվածներ է հասցրել ՄԱԿ-ի խաղաղապահներին
Իսրայելական տանկը կրակել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիտորդական աշտարակի վրա, որը գտնվում է հարավային Լիբանանի Քֆար Կիլա քաղաքի մոտ, հայտնում է UNIFIL-ը:
«Այսօր առավոտյան խաղաղապահները Քֆար Կիլայի մերձակայքում գտնվող դիրքերում արձանագրել են, թե ինչպես է Իսրայելի տանկը կրակում իրենց դիտաշտարակի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աշտարակը վնասվել է, և դրա վրա տեղադրված երկու տեսախցիկները ոչնչացվել են։
«Մենք ևս մեկ անգամ ականատես ենք լինում դիրքերի դիտավորյալ թիրախավորմանը», - նշվում է հաղորդագրության մեջ։