Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանը ավելացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտի բյուջեի ծախսերը
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է 2025 թվականի պետբյուջեի եկամուտների և ծախսերի աճը:
Նախարարության տվյալներով՝ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության և անվտանգության ոլորտի բյուջեի ծախսերն ավելացել են 1 մլրդ 738 մլն մանաթով՝ հասնելով 8 մլրդ 396,3 մլն մանաթի։
Այս աճի հիմնական պատճառը այսպես կոչված Հայաստանի աճող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությունն է։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ հավելյալ ծախսերի ֆինանսավորումը կիրականացվի Ադրբեջանի Պետնավթային հիմնադրամից: