Հայաստանը՝ որպես ՄՔԴ անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռային հարձակումները. Հիքմեթ Հաջիև
Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռային հարձակումները 2020 թվականին:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«2020 թվականի հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է ուղարկվել Գյանջայի ուղղությամբ։ Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն կամ կողմնակի վնաս չէր, այլ ահաբեկչության և սպանության կանխամտածված քաղաքականություն։ Որպես ՄՔԴ անդամ՝ Հայաստանը պետք է հետաքննի այս ռազմական հանցագործությունները»,- նշել է նա։