Ադրբեջանից հայտարարում են՝ մեծացնում են ռազմական ծախսերը՝ «Հայաստանի լայնածավալ ռազմականացման ֆոնին»
Ադրբեջանի կառավարությունը 2025-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում մի շարք ուղղություններով որոշել է վերանայել ծախսերը, և բյուջեի առաջնահերթությունների մեջ դարձյալ ազգային անվտանգությունն ու ռազմական ոլորտն է:
Ալիևի հրահանգով՝ Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերն ավելացել են 1 մլրդ 738 մլն մանաթով և հասցվել 8 մլրդ 396,3 մլն մանաթի, հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում:
Այդ երկրից հայտարարում են, թե սա արվում է, իբր, «Հայաստանի լայնածավալ ռազմականացման ֆոնին»։