Սերժ Սարգսյանն ու Ալիևը հանդիպելու են Օբամային
Ամերիկյան Washington Times պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է մարտի 31-ին ԱՄՆ-ում կայանալիք Ատոմային անվտանգության համաժողովի ժամանակ կարող է առաջընթաց կատարվել նաև ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Տեղեկացնում է oxu.az կայքը։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում Բարաք Օբաման հանդիպելու է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ։ Աշխարհին սպառնող ատոմային և ահաբեկչական խնդիրների հետ մեկտեղ պետք է քննարկվի նաև տարածաշրջանային խնդիրները։
Հոդվածի հեղինակ Ռոբ Սոբհանին ընդգծում է, որ ԱՄՆ-ը նախագահը հնարավորություն ունի կարգավորելու տարիներով ձգվող ԼՂ խնդիրը։