«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
Մշակույթ

Մաhացել է ֆրանսահայ խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը

Կյանքից հեռացել է ֆրանսահայ  խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը։ Լուրը հայտնում են ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավորը Լիլիթ Գալստյանը: 

Նրա ներկայացմամբ, երաժշտական եզակի ճաշակի, նվիրումի  ու տաղանդի տեր մի արվեստագետ՝ ամենալայն ընդգրկումով։ 

«Ավելի քան վաթսուն տարի  Ափրիկյանը եղել է  Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի անխոնջ ղեկավարը։ Ի դեպ, երգիչների ճնշող մեծամասնությունը ոչ հայեր էին։

Ափրիկյանի տաղանդով ու դասական նրբաճաշակությամբ եվրոպացի երաժշտասերն հաղորդակից  է դարձել Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Ալեմշահի  խմբերգերի բացառիկ մեկնաբանություններին, ճաշակել մաքրամաքուր կատարումներ, բացահայտել հայ խմբերգային արվեստի, հայ հոգևոր երաժշտության դարերի կնիքն ու խորությունն ունեցող ժառանգությունը։

Ափրիկյանի վաստակը գնահատվել է, նա բարձրագույն պետական պարգևների է արժանացել իր ծննդավայր Եգիպտոսում, Ֆրանսիայում։ 2021-ին ստացել է Ֆրանսիայի բարձրագույն ՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» տիտղոս։

Ափրիկյանին գնահատել են նաև Հայրենիքում․ 2009-ին նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ։

2006/թե՞ 2007-ին, նա երկրորդ անգամ Հայաստանում էր՝  «Համազգայինի» հրավերով։ Արամ Խաչատրյան համերգասրահում իր ղեկավարությամբ և սիմֆոնիկի նվագակցությամբ հնչեցին Գ. Ալեմշահի «Ավարայրի ճակատամարտը» սիմֆոնիկ պոեմը, իր հեղինակած «Սասունցի Դավիթ» օրատորիան։ Ափսոսում եմ, որ այս գործերը ներառված չեն մեր երգչախմբերի երկացանկում․․․ Նաև վստահ չեմ, թե այդ համերգն արձանագրվել է։

Ինձ համար անգերազանցելի, անջնջելի զգացական էր, ցնցող Կանաչյանի «Նանոր»-ի Ափրիկյանի մեկնաբանությունը․ առաջին անգամ էի լսում․․․

Տարիներ անց էլ ականջներիս մեջ,  հնչում են Մշո Սուլթան Սբ. Կարապետի  եկեղեցու զանգերը, տեսնում եմ ուխտագնացների զվարթ երթը․ և այս ամենը երաժշտության լեզվով ու պատկերով, Ափրիկյան-Կանաչյան կախարդանքով՝ երաժշտական պոեզիայի ու երաժշտական պեյզաժի աներևակայելի զուգորդմամբ․․․

Կարպիս Ափրիկյանին, որ  շատերի համար հայտնություն էր, հրավիրեցի Համազգայինի գրասենյակ՝ հանդիպելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

Ուսուցչի և իրական մտավորականի պարկեշտությամբ համաձայնեց։  Թանկ ու ջերմացնող հանդիպում էր, անկեղծ ու պարզ  մտավորականի անպաճույճ զրույց։

Խմբային այս նկարում հանդիպման մասնակիցներն են, նրանցից շատերը շարունակում են ստեղծագործել՝  գրողական կամ արվեստագետի սեփական ձեռագրով։

Ես հիշում եմ Կարպիս Ափրիկյանին՝ համեստ, իրական մտավորականի ու արվեստագետի խոնարհ ու չպարտադրող ներկայությամբ, մի քիչ տխուր․․․

Հաճախ եմ հիշել իրեն՝ «Նանոր» լսելով երախտագիտությունս փարատել, տարածություն կրճատել, մեր իսկական տեսակով նորոգվել․․․

Հիմա էլ եմ տխուր, շատ տխուր՝  տեսակի վերացման զգացողությամբ․ մոհիկանի չլրացվող բացատի ցավոտ արձանագրությամբ․․․

Հավերժ հիշատակ և խոնարհում, մեծ երաժիշտ, արվեստագետ և մարդ, սիրելի Կարպիս Ափրիկյան»,- գրել է Լ. Գալստյանը։