Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայի հաղթանակի իր ծրագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմում իր երկրի հաղթանակի ծրագիրը, ըստ Զելենսկու, ծրագրի 1-ին կետը նախատեսում է երկիրն անհապաղ հրավիրել ՆԱՏՕ:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ խաղաղության ծրագրի իրականացումը կախված է Կիևի գործընկերներից, այլ ոչ թե Մոսկվայից։
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը չի փնտրում ազնիվ խաղաղություն.
«Նախագահ Վլադիմիր Պուտինը խելագարվել է և պատերազմ է ուզում, նա անձամբ չի փոխվի, նա չի լսում ոչ ոքի»,- ասել է Զելենսկին:
Նա հավելել է, որ Ուկրաինան և նրա գործընկերները պետք է միասին փոխեն հանգամանքները, որպեսզի պատերազմն ավարտվի:
«Առաջին կետը ՆԱՏՕ-ի հրավերն է հիմա: Սա է վստահությունը, թե ինչպես են գործընկերները տեսնում Ուկրաինայի տեղը անվտանգության ճարտարապետության մեջ»,- ընդգծել է Զելենսկին։