Ժիրայր Սեֆիլյանին կանչել են քննչական
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին կանչել են քննչական: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Նոր Հայաստանը»:
Ժիրայր Սեֆիլյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կլինի մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին՝ որպես վկա ցուցմունք տալու համար:
«Նոր Հայաստան»-ից տեղեկացնում են, որ գործի մանրամասներն իրենց հայտնի չեն: