Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի Նաբաթիա քաղաքը. զոհերի թվում է նաև քաղաքապետը
Իսրայելը հարձակվել է լիբանանյան Նաբաթիա քաղաքի վրա։ Այս մասին գրում է BBC-ն:
Հաղորդվում է, որ վնասվել է նաև տեղի քաղաքապետարանի շենքը։
Սպանվել են քաղաքապետը, մի քանի աշխատակիցներ ու կամավորներ, ինչպես նաև մեկ լրագրող։ Զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ։
Նշվում է, որ գործողությունները տեղում դեռ շարունակվում են: