Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Քաղաքականություն

Ավագանու ընդդիմադիր անդամները փողի դիմաց պատրաստ են հաստատել Երևանի գլխավոր հատակագիծը

Երևանի ավագանին դեռ մեկ ամիս առաջ նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ 

Չենք քննարկում այն, որ 8 ամիս մշակված ու լրամշակված նախագիծը, առանց հանրային լսումների, հաստատվել է համապատասխան հանձնաժողովի կողմից ու ներկայացվել հաստատման։ Ավելի կոնկրետ` մայիսին եղել է ոչ մեծ քննարկում, որին մասնակցել է 11 անձ։ Առանց հարցուպատասխանի, նախագիծն անցել է հաջորդ փուլ։

Համեմատելու համար նշենք, որ, օրինակ, 2005 թվականին, Երևանի գլխավոր հատակագիծն անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման մի քանի ամիս տևողությամբ ինտենսիվ գործընթաց, որի շրջանակում իրականացվել է 7 հանրային ու մասնագիտական լսում/քննարկում՝ մոտ 270 մասնագետների, հասարակական գործիչների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ։

Սա իմիջիայլոց․․․

Նորից անդրադառնանք 2024-ի նախագծին, որը ոչ միայն հանրային լսումների և քննարկման չի արժանացել, այլև ս․թ․ սեպտեմբերի 10-ին հաստատվել է առանց «Հանրային ձայն» խմբակցության մասնակցության։

NEWSPRESS.am-ին հասած տեղեկություններով` խմբակցությունը կլորիկ գումար է ուզել՝ կողմ քվեարկելու համար։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ` մյուս խմբակցությունները ևս գումար են պահանջել, սակայն, ի տարբերություն նրանց, ըստ նույն աղբյուրի, «Հանրային ձայն»-ը պահանջել է մոտ 3 անգամ ավելին․․․

Գումարից բացի, խմբակցությունը պահանջել է նաև ազատ արձակել կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի որդուն և շինթույլտվություն տալ իրենց։

Ու քանի որ խմբակցությունը պահանջել է մի բան, որի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «թափը չէր հերիքի», ուստի նա, մեր տեղեկություններով, գործարքի է գնացել մյուս խմբակցությունների հետ։

Այստեղ էականն արդեն այն չէ, թե որքան գումարի դիմաց են ավագանու անդամները հաստատել գլխավոր հատակագիծը, այլ այն, որ, ըստ էության, գործող իշխանությունն ինչ ուզում, ոնց ուզում՝ «սղցնում է» ու ընդդիմության անվան տակ քաղաքապետարան մտած գործիչներն էլ, կարելի է ասել, փողի դիմաց սատարում են իշխանություններին։

Չի բացառվում, որ հատակագիծը հաստատվելու է չզեկուցվող հարցերի շարքում, իսկ դրանից հետո հայտնի չէ՝ որևէ մեկը կենթարկվի՞ պատասխանատվության՝ սխալ հատակագիծը հաստատելու համար, թե՞ ոչ։

Բայց այստեղ կա մեկ ուրիշ բայց ևս․․․․

5 տարվա համար մշակված հատակագծին կողմ քվեարկելու դիմաց չստանալով իր պահանջած գումարն ու սպասելիքները, քաղաքապետարանի մեր աղբյուրի համաձայն, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն իր խմբակցության անդամներին հորդորել է բոյկոտել քվեարկությունը, սակայն նրան մերժել են։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` շատ նախագծեր, որոնց որոշել է բոյկոտել կամ դեմ քվեարկել «Հանրային ձայն»-ը, Վահան Ավագյանը մասնակցել և կողմ է քվեարկել։ Այդպիսի նախագծերից է, օրինակ, կարմիր գծերի թանկացման նախագիծը։

NEWSPRESS.am-ին մոտ կանգնած քաղաքապետարանի մեր աղբյուրները նշել են, որ այստեղից էլ սկսել են տարաձայնությունները Վահան Ավագյանի ու կուսակցականների միջև։ 

Հավանաբար, հենց այդ տարաձայնությունների մասին է գրել Վահան Ավագյանն իր գրառման մեջ, որով, դեպքից մեկ ամիս անց, հայտարարել էր, թե՝ ստիպված է լքել կուսակցությունը, բայց կմնա խմբակցությունում։

Ասում են, ընդհանուր առմամբ, Վահան Ավագյանը դեմ չէ պարել քաղաքապետի դուդուկի տակ, միայն թե լծակներ ունենա ու օդից փող բռնի։

Չի բացառվում նաև, որ նա Ավինյանի հետ գործարքի է գնացել նաև հատակագծի հարցում ու Х գումարով համաձայնել այնուամենայնիվ անել այն, ինչ կասի Ավինյանը։

Հավանաբար, Վահան Ավագյանը լսել է Նիկոլ Փաշինյանի թևավոր հորդորն ու որոշել առաջնորդվել՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով՝ դառնալով քաղաքապետի գրպանային ընդդիմությունը։

Արմինե Մկրտումյան