Փոքր Վեդու գյուղացիները զգուշացնում են` ճանապարհ կփակեն. (տեսանյութ)
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում երեք թաղամասերում ջուր չկա: Գյուղացիները դժգոհում են, թե տարիներ շարունակ ջուրը ժամով են տվել, այս տարի Դեկտեմբերից հետո ընդհանրապես ջրամատակարարում չկա: Բնակիչները դիմել են գյուղապետարան, մարզպետարան, անգամ վարչապետին, բայց սայլը տեղից չի շարժվել:
Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը նշում է, գյուղապետարանի միջոցներով խնդիրը լուծել հնարավոր չէ: Ասում է` նախորդ տարի նոր խողովակաշար է բերվել, բայց միացումներ, ըստ էության, չեն տրվել:
Բնակիչներն էլ իրենց հերթին նշում են, եթե կարճ ժամանակահատվածում խնդիրը չլուծվեց, ճանապարհ կփակեն, կհասնեն միչև կառավարության շենք, բողոքի ակցիաներ կիրականցնեն:
Մանրամասները` տեսանյութում