Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ուկրաինայում կա 300 հազար հաշմանդամ
Պատերազմի հետևանքով Ուկրաինայում ավելի քան 300 հազար հաշմանդամ կա։ Այս մասին ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան։
Նրա տվյալներով՝ Ուկրաինայում այսօր պաշտոնապես 3 միլիոն հաշմանդամ կա, որից 300 հազարը այդ կարգավիճակը ստացել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։
Հավելենք, որ մինչ օրս Ռուսաստանն ու Ուկրաինան պաշտոնապես չեն նշում պատերազմի հետևանքով իրենց երկրներում զոհերի ճշգրիտ թիվը։