Շուտով վրացիներն ու աբխազները միասին կապրեն մեկ ու անբաժան պետությունում․ Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ շուտով վրացիների և աբխազների միջև բոլոր խոչընդոտները կվերացվեն, և երկու ժողովուրդները միասին կապրեն մեկ պետության մեջ։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Զուգդիդիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա բաժանարար գիծ կա, որն արհեստականորեն բաժանում է մեզ Վրաստանի պատմական շրջանից՝ Աբխազիայից։ Բաժանարար գիծը մեզ արհեստականորեն բաժանում է Ինգուրիի գետի այն կողմում ապրող մեր աբխազ եղբայրներից ու քույրերից։ Վստահ եմ, որ շուտով կգա ժամանակը, երբ բոլոր արհեստական արգելքները կվերացվեն, և վրացիներն ու աբխազները միասին կապրեն մեկ ու անբաժան պետությունում»,- ասել է Կոբախիձեն։