Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ կան տասնյակ զnհեր և վիրավnրներ
Իսրայելական օդուժը հարձակվել է արևելյան Լիբանանի Ռիյակ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 16-ը։
Այս մասին հայտնում է լիբանանյան շտապօգնության կենտրոնը։
Իսրայելի ավիացիայի կողմից ռմբակոծվել է նաև Լիբանանի հարավում գտնվող Քանա քաղաքը։ Լիբանանյան NNA գործակալությունը հայտնում է տասը զոհի և 15 վիրավորի մասին։